Շվեյցարիայի Դավոս քաղաքում մեկնարկել է Համաշխարհային տնտեսական համաժողովը, որն անցկացվում է 45-րդ անգամ: Համաժողովին մասնակցելու են 2500 գործարարներ, քաղաքական գործիչներ, տնտեսագետներ, երկրների առաջնորդներ, այդ թվում` Ֆրանսիայի նախագահ Օլանդը և Գերմանիայի կանցլեր Մերկելը: Դավոսի համաժողովի հարթակում ծրագրվում են համաշխարհային տնտեսության համար կարևոր գաղափարներ ու վեկտորներ:
Հայաստանը չի ներկայանում Դավոսի հերթական համաժողովին արդեն մի քանի տարի: